Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽՆԵՐԻՍ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կոչ է անում զորքերի համալրումն իրականցնել այնպես, ինչպես գրված է համապատասխան փաստաթղթերում, պլաններում, այլ ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության կամ օրվա տրամադրության։
Պատգամավորն ադրբեջանական վերջին ագրեսիայի օրերին, դրանից հետո առաջնագծի, սահմանային հատվածի մի շարք ուղղություններով է եղել։ Մեծ թվով խնդիրների մասին այս փուլում դեռ չի խոսի, սակայն անդրադարձել է դրանցից առանցքայինին։
«Ագրեսիայի, մարտական գործողությունների կամ պատերազմի պարագայում մոբիլիզացիոն գործընթացը պետք է իրականացնել ոսկերչական ճշգրտությամբ։
Այն ճանապարհով, որով իշխանությունն է գնում, ոչ միայն զինված ուժերի ներուժի կտրուկ աճի չի բերելու, այլ վտանգելու է եղածը։
Կրկնում եմ՝ այս փուլում չեմ ցանկանում դետալացնել ասելիքս՝ նոր պատերազմի սպառնալիքը շարունակում է գլխներիս կախված լինել, սակայն իմ համար արդեն միանշանակ է, որ իշխանությունը առաջնագծի ամրապնդման, անհրաժեշտ ռեսուրսի համալրման, սցենարային զարգացումներին պատրաստ լինելուն ուղղված բավարար քայլեր չի ձեռնարկում։
Նույնիսկ այն ուղղություններում, որտեղ ինչ որ բան արվում է՝ կա՛մ անելիքը բուն նպատակին չի ծառայում, կա՛մ այն իր լիարժեք խնդիրը չի լուծում։
Այս իրադրությունը, բնականաբար, բարդացնում է զորքերի առաջ դրված մարտական խնդրի կատարումը, մեծացնում մեր զինծառայողների՝ առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված վիճակը։
Մեր զինծառայողների նվիրվածությանը, խնդիր կատարելու քաջությանը, հայրենիքին անմնացորդ նվիրվելուն երբեք չեմ կասկածել, բայց իշխանության վարքագիծը ստեղծված իրադրությունում վնասում է և՛ զորքերի մարտունակության անհրաժեշտ մակարդակին բերելուն, և՛ տեղերում առավել արդյունավետ գործելուն։
Զորքերի համալրումն իրականցրեք այնպես, ինչպես գրված է համապատասխան փաստաթղթերում, պլաններում, այլ ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության կամ օրվա տրամադրության», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.