ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ–ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մանրակրկիտ քննարկվել է ՀՀ սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ստեղծված իրավիճակում կազմակերպության հնարավոր հետագա միջոցների ձեռնարկումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում ընդգրկված են կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։
Առաքելությունը ժամանել է` գնահատելու ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար հանգամանալից զեկույց նախապատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-22 09:30
Армения не занимается реэкспортом цветов из третьих стран в Россию. Об этом Sputnik Армения заявили в министерстве экономики республики, комментируя муссируемые в СМИ и социальных сетях слухи.