Последние новости

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ․ Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: «Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է նա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ