Սենատոր Բրունո Ռըտայոն դատապարտել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը։
Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը, ինչպես նաև առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, պատմաբան, հրապարակախոս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Տեր Պասկալ Գոլնիշը և հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ժերար Շալյանը։
Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն է հայտնել սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծել է այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։
Միջոցառումը եզրափակվել է Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.