Последние новости

Սենատոր․ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ապահովման ոլորտում, Twitter-ում հայտարարել է ամերիկացի սենատոր Էդ Մարքին՝ բաց նամակով դիմելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթին III-ին։

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը մշտական ​​և կայուն լուծման չեն հասել, որը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին և պաշտպանության նախարարությանը քայլեր ձեռնարկել հենց հիմա»,- ասել է սենատորը:

Իր հայտարարության մեջ Մարքին նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին և կրկնվող ագրեսիան, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ցանկացած աջակցություն Ադրբեջանին անվտանգության ոլորտում այնքան ժամանակ, քանի դեռ «Հայաստանը և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը հարգող մշտական ​​և կայուն լուծման չեն հասել»։

«Ադրբեջանը պետք է խոստովանի, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության հանգեցնող ռազմական լուծում երբեք չի լինի»,- հավելել է նա հայտարարության մեջ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ