Последние новости

Ջիմ Կոստան Հայաստանի դեմ Ադրբեջանի գրոհների մասին. դա հարձակում է ինքնիշխան տարածքի վրա

Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա անընդունելի են, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստում։

Դիմելով խոսնակին՝ Կոստան դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։

«Հաստատվել է մոտ 204 հայ զինծառայողի զոհվելու մասին։ Դա հարձակում է ինքնիշխան տարածքի վրա։ ԱՄՆ խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան՝ որպես խաղաղ բարգավաճող Հայաստանին Միացյալ Նահանգների հավատարմության խորհրդանիշ»,- նշել է նա։

«Ահա թե ինչու ես պնդում եմ, որ Հայաստանի և Արցախի համար ականազերծման և այլ օգնություն ներառվի 2023թ. ֆինանսական տարվա բյուջեում։ Մենք պետք է լինենք Հայաստանի ժողովրդի կողքին բոլոր ճիշտ պատճառներից ելնելով», ավելացրել է Կոստան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ