Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հաջորդ ամիս ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հավանականությունը։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet–ը` մեջբերելով հավանական հանդիպման մասին Էրդողանի հայտարարությունը։
«Պրահայում նախատեսվում է Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողով։ Ներկայում մենք քննարկում ենք այն հարցը, թե արդյոք մասնակցելու ենք Պրահայում կայանալիք գագաթնաժողովին։ Եթե մենք մասնակցենք, Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կգա այնտեղ։ Կարծում եմ, որ նա այդպիսի միտք ունի։ Միգուցե մենք նրա հետ առանձին քննարկում անցկացնենք այնտեղ»,–ըստ թուրքական պարբերականի` ասել է Էրդողանը։
2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը Պրահայում նախատեսված է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի նախապես հայտարարած հիմնական նպատակը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև էներգետիկ ու տնտեսական ճգնաժամերի քննարկումն է։
Հանդիպմանը, բացի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներից, նախատեսվում է նաև Արևմտյան Բալկանների վեց երկրների, ինչպես նաև Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը` հրավիրյալի կարգավիճակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.