Խուզարկություններ, հարցաքննություններ. Իշխան Սաղաթելյանի ընտանիքի նկատմամբ գրոհ է սկսվել
Իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, գրում է «Փաստինֆոն»։
Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ` շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը, և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հայրը և հարազատները։
Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է վերը նշված փաստերը, սակայն հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից` հավելելով, որ «խղճում է և՛ հրահանգ տվողներին, և՛ այն իրականացնողներին, որոնք կարծում են, որ նման կերպ կարող են իրեն հետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։
«Հստակ գիտեմ և՛ հրահանգ տվողներին և՛ կատարողներին և՛ նրանց նպատակը, հարմար առիթով կխոսեմ, հիմա դրա ժամանակը չի»,- հայտարարել է Սաղաթելյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 11:01
Иран за последние несколько часов запустил по Израилю более 100 беспилотников, сообщил представитель Армии обороны Израиля (ЦАХАЛ), бригадный генерал Эффи Дефрин.
-
2025-06-13 11:00
Президент США Дональд Трамп сказал в эксклюзивном интервью главному политическому ведущему Fox News Channel Брету Байеру, что он знал о намерении Израиля нанести удары по Ирану еще до того, как они произошли, но США не участвовали в ударе.
-
2025-06-13 10:58
Верховный лидер Ирана, аятолла Али Хаменеи назначил Хабиболлу Сайяри временным главой Генштаба ВС Ирана. Командующим Корпусом стражей исламской революции (КСИР) назначен Ахмад Вахиди, сообщает агентство Nour News.
-
2025-06-13 10:57
Ряд рейсов из Армении в Израиль, Иран и ОАЭ отменен из-за ударов Израиля по Ирану. Об этом сообщили Sputnik Армения в Комитете гражданской авиации.