Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ-ում
Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետություն։ Նման տպավորություն թողնելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տարածաշրջանի հաղորդակցությունների բացման օրակարգերը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չունենք այս ուղղություններով։ Պատճառը շատ պարզ է` Ադրբեջանը բոլոր այս թեմաները շահարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Օրինակ, խաղաղության պայմանագրի ամենակարևոր դրույթներից մեկը 2 երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելն է։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ քայլին, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ անգամ Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական տարածք է»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրապարակային հարց ուղղեց, թե կարո՞ղ է ներկայացնել ՀՀ այն քարտեզը, որով պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Փաշինյանը նշեց, որ նման հարց է ուղղում Ալիևին, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ Ադրբեջանի համար ՀՀ տարածքի կեսն է պատկանում Հայաստանին։
Փաշինյանը հավելեց, որ եթե Ադրբեջանն ընդունի ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 800 քկմ, ապա կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, որից հետո էլ կարող են սահմանազատման գործընթաց սկսել։ Սակայն, ըստ Փաշինյանի, հարցն այն է, որ Ադրբեջանը մինչև սահմանազատման գործընթացը` 2021-ին ՀՀ տարածքից 40 քկմ է օկուպացրել։
Անդրադառնալով կոմունիկացիների բացման թեմային` Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն պատրաստ է բացել ճանապարհները ՀՀ օրենսդրության համաձայն։ Սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհներից օգտվել, այլ նոր ճանապարհ է ուզում։
«Հայաստանը պատրաստ է առաջարկել նոր ճանապարհ, որը կլինի ՀՀ վերահսկողության ներքո։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պարտավոր է արտատարածքային միջանցքներ տրամադրել, և նրանք կարծում են, որ դա պետք է լինի 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի հիման վրա։ Բայց այդ հրապարակային փաստաթղթում որևէ դրույթ չկա միջանցքի մասին։ Ադրբեջանը պարզապես ՀՀ–ի տարածքների հանդեպ նոր նկրտումներ ունի»,–ասաց Փաշինյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.