Последние новости

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայտնել ենք, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 19:20-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Հրդեհը մեկուսացվել էր սեպտեմբերի 22-ին` ժամը 07։31-ին։ Այնուհետև փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել էր հերթապահություն։

«Հրդեհը մարվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 07։05-ին։ Համայնքային տարածքում այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 15 հա խոտածածկույթ և 25 ծառ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ