Ղրղըզստանը նախաձեռնել է Տաջիկստանը ՀԱՊԿ-ից հանելու հարցը
Ղրղըզստանը նախաձեռնել է Տաջիկստանը ՀԱՊԿ-ի կազմից հանելու հարցը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, տեղեկացրել է Economist.kg-ն։
«Մասնակից պետությունների միջև առաջացող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձում է ուժ կիրառել, ապա մենք առաջարկում ենք հանել նրան կազմակերպությունից։ Ինչի՞ է դա պետք, եթե դառնում ես ՀԱՊԿ-ի անդամ և սպասում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց ստանում ես հակամարտություն կազմակերպության ներսում։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածները, որոնք այդպիսի պահեր են նախատեսում»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Իմանկուլովն ընդգծել է, որ Ղրղըզստանը պնդում է, որպեսզի բանակցություններ վարվեն տաջիկական կողմի հետ։
«Տաջիկստանը մեզ համար ոչ թե թշնամական, այլ բարեկամական երկիր է։ Մենք դարերով ապրում ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդն այստեղ կապ չունի։ Նրանք իրավիճակի, իրականացվող քաղաքականության և քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի դեռ այդ քաղաքականությունը Ղրղըզստանի հանդեպ չի վերանայվի, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն»,- ասել է Մարատ Իմանկուլովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին զինված բախումներ էին սկսվել ղրղըզա-տաջիկական սահմանին։ Սեպտեմբերի 16-ին ակտիվ գործողությունները սրացել էին սահմանի ամբողջ պարագծով, սկսվել էր Բաթքենի շրջանի բնակիչների տարհանում։ Ղրղըզստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն տեղեկացրել էր տաջիկական կողմից ծանր զրահատեխնիկայի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի և ավիացիայի օգտագործման մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).