Последние новости

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից։

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել էր ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ըստ շրջանառվող լուրերի՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, որը, սակայն դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Սրբուհի Գալեյանը, ըստ շրջանառվող լուրերի, կշարունակեն պաշտոնավարել։

Ընդ որում, Սրբուհի Գալեյանի և Աննա Վարդապետյանի հարաբերությունները բավականին լարված են, սակայն Վարդապետյանին զգուշացրել են՝ որևէ կերպ չթիրախավորել Գալեյանին։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ