Պեսկով․ Հանրաքվեների դրական ելքի դեպքում կհետևեն Ռուսաստանի նախագահի գործողությունները
Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներից հետո դրական որոշման դեպքում կհետևեն խորհրդարանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, կպահանջվի թե մեր խորհրդարանի, թե նախագահի որոշումը, անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը, մի շարք ընթացակարգեր։ Ամեն ինչ կկատարվի գործող օրենսդրությանը համապատասխան»,-ասել է Պեսկովը:
«Գրեթե համոզված եմ, որ ճանաչման գործընթացը բավականին արագ կլինի»,-նշել է Պեսկովը:
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում մեկնարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեն: Քվեարկությունը կշարունակվի հինգ օր` մինչև սեպտեմբերի 27-ը։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է մարդկանց պաշտպանության նպատակով գործողություն, քանի որ Կիևի ռեժիմի կողմից ժողովուրդը ենթարկվել է ծաղրի, ցեղասպանության։
Նրա խոսքով` ծրագրվում է անցկացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար։ Իսկ ռուսական ռազմական գերատեսչության խոսքով` գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է։
Ի պատասխան Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.