Последние новости

Իրանը հայտարարել է Խոդաֆարինում՝ Ադրբեջանի հետ սահմանին մի խումբ ահաբեկիչների է ձերբակալել

Իրանը հայտարարել է Խոդաֆարինում՝ Ադրբեջանի հետ սահմանին զենքով ու զինամթերքով մի խումբ ահաբեկիչների ձերբակալման մասին, գրում է Mehr-ը։

Սահմանային ծառայության հրամանատար, գեներալ Մոհամեդ Ահմադիի խոսքով՝ երեկ երեկոյան մի խումբ ահաբեկիչներ են բերման ենթարկվել, որոնք մտադիր էին դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի ներսում, նրանցից զգալի քանակությամբ զենք ու զինամթերք է առգրավվել։

Գեներալ Ահմադիի խոսքով՝ երկու ահաբեկիչ ձերբակալվել է, իսկ ոստիկանությունն առգրավել է նրանց երկու ավտոմեքենաները։ Առգրավված ավտոմեքենաների զննության ընթացքում զգալի քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, այդ թվում՝ չորս նռնակ և երեք հեռակառավարվող պայթուցիկ սարք։ Նրանցից նաև մի քանի տեսախցիկ, պլանշետ և բջջային հեռախոսներ են առգրավվել։

Նա հավելել է, որ ահաբեկիչները փոխանցվել են դատական ​​իշխանություններին, քանի որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Խոդաֆարիի շրջանը գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, որը սահմանակից է Ադրբեջանին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ