Последние новости

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը

Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ