Եռաբլուրում ոստիկանների գործողությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը, մեր զրուցակիցը չհստակեցրեց, այլ մանրամասներ ևս չհայտնեց։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 21-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.