Последние новости

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ» ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՂ ԱԼԻԵՎՅԱՆ ԱՍԿՅԱՐՆԵՐԻՑ

Հավանաբար, սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ իրադարձությունների մասին պետք էր գրել նույն օրը՝ թարմ հետքերով։ Բայց չստացվեց։ Պոլիցայների կազմակերպած մղձավանջից հետո մտքում պտտվում էին բացառապես անպարկեշտ բովանդակությամբ բառեր։ Ամենակոռեկտ արտահայտությունը, որ մեծ դժվարությամբ հաջողվեց ձևակերպել, հնչում էր այսպես. «Ախր այս ի՞նչ եք անում, քածե՛ր»։ Եվ մենք որոշեցինք մի քիչ սպասել, թույլ տալ, որ կարգավորվի խաթարված շնչառությունը, պաղեն հույզերը՝ մինչև սենյակային ջերմաստիճան և քաղկոռեկտ ձևակերպումներ, սթափ կշռադատել գնահատականները…

...Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատները փորձեցին խոչընդոտել Փաշինյանի այցելությանը Եռաբլուր զինվորական պանթեոն։ Պատճառը նրանք ծայրաստիճան հստակ պարզաբանեցին իրենց հայտարարությամբ. «Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ։ Այնտեղ են հանգչում գաղափարի համար մարտնչածներն ու կյանք տվածները։ Նրանք, ովքեր դավաճանել են այդ գաղափարները, նրանք, ովքեր փախել են, նրանք, ովքեր ծնկել են թշնամու առաջ, նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պայքարը, իրավունք չունեն մուտք գործելու սրբավայր»։

Այլ կերպ ասած, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ծնողները չէին ցանկանում, որ Փաշինյանն իր ներկայությամբ պղծի իրենց որդիների շիրիմները։

Բայց արդեն առավոտյան ժամը 6-ից պանթեոն քշվեցին ոստիկանության զգալի ուժեր, այդ թվում Նիկոլի ենիչերիները՝ կարմիր ու սև բերետներով։ Թե ինչ տեղի ունեցավ հետո՝ բոլորը տեսան սեփական աչքով։ Ջանալով «միջանցք» բացել Փաշինյանի համար, ենիչերիները հարձակվեցին խաղաղ ակցիայի մասնակիցների, հիմնականում տարեց կանանց վրա՝ անմնացորդ ի ցույց դնելով իրենց ռնգեղջյուրային ողջ կատաղությունը։

Դա իսկական խայտառակություն էր։ Ընդ որում՝ երկրի իշխանությունների կազմակերպած խայտառակություն բոլորիս համար, ողջ ազգի։ Քանզի խայտառակությունը Հայրենիքի մաս-մաս հանձնումն է թշնամուն։ Խայտառակությունն այն է, ինչ անում են երկրի հետ Փաշինյանն ու իր ոհմակը։ Խայտառակությունն այն է, երբ ոստիկանի համազգեստով ու կարմիր բերետով համբալները ծեծում են պատերազմում զոհված հերոսների հարազատներին, ոլորում նրանց թևերն ու քարշ տալիս ոստիկանության բաժանմունքներ։ Այդ օրը բերման են ենթարկվել 37 անձինք, որոնցից 5-ը, ինչպես հաղորդել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանը հետևողականորեն վերածում է երկիրը ոստիկանական պետության։ Իրավապահները այսօր զբաղված են հիմնականում Նիկոլի անվտանգության ապահովմամբ, քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների ցրումով և ընդդիմության հետապնդմամբ։ Բայց որ այսպիսի՜ բան... Որ զոհված հերոսների տարեց մայրերի հանդեպ... Ինչո՞վ են տարբերվում այդ «կարմիր բերետավորները» պատերազմի ժամանակ մեր տղաներին սպանողներից։

Եվ մի՞թե պատահական է, որ ոստիկանությունն այսօր նողկանք է առաջացնում քաղաքացիների մեծամասնության մոտ։ Նորմալ մարդը, եթե ճաշարանում նրան առաջարկեն ընտրություն կատարել նեխած ու բորբոսած ուտելիքի միջև, կհայհոյի մատուցողին ու կհեռանա։ Ըստ երևույթին, հենց այդ արձագանքի՝ նողկանքի ու նաև վախի վրա է հաշվարկ կառուցում գլխավոր «խոհարար» Նիկոլը։ Որպեսզի «ոստիկանություն» բառը լսելիս քաղաքացիների սիրտը խառնի։ Եվ, պետք է ասել, դա նրան հաջողվել է։

Մեր բնակչությունն այսօր չի սիրում ոստիկաններին, արհամարհում է։ Վախենում։ Եվ բնավ ոչ այն պատճառով, թե քաղաքացիների մեծամասնությունն օրինապաշտ չէ։ Օրինապաշտ չեն իրենք՝ ոստիկանները, և նրանց հրամաններ տվողները։

Փաշինյանը կանոնավորապես բարձրացնում է իր ենիչերիների աշխատավարձը, պարգևավճարներ տալիս, ահավասիկ նրանք էլ ջանք ու եռանդ չեն խնայում։ Իսկ ոստիկանության պետը, Նիկոլի իջևանցի համերկրացի Վահե Ղազարյանը ստիպված է ջանալ կրկնակի։ Նկատի ունենք՝ ոչ միայն աշխատավարձի դիմաց։ Չէ՞ որ գարնանը նրան գեներալի կոչում են շնորհել։ Տարեց կանանց ծեծելու համա՞ր։

Ի դեպ, սեպտեմբերի 21-ի իրադարձություններից հետո 35 հասարակական կազմակերպություններ պահանջել են ոստիկանապետի հրաժարականը։ Եվ այդ պահանջը, կարծում ենք, միանգամայն արդարացի է։ Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 130 հասցեում գործում է ոստիկանություն կոչեցյալ բացարձակ անպատասխանատու պետհաստատություն։ Երկրի իշխանությունների կողմից այն օժտված է մարդու բոլոր իրավունքները խախտելու իրավունքով և իր արարքների համար ընդ որում չի կրում ոչ մի, նույնիսկ բարոյական պատասխանատվություն։ Ի՞նչ մարդու իրավունքներ։ Ի՞նչ Սահմանադրություն։ Հո Բելգիայում չենք ապրում

Արդեն որերորդ անգամ հասարակությունը պահանջում է գազազած ոստիկանների պատիժն ու նրանց ղեկավարության հրաժարականը։ Բայց պատժում են, չգիտես ինչու, բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներին։ Իսկ իրավապահ «չիկատիլոները» շտապում են ստանալ հերթական կոչումն ու պարգևավճարը։ Ահավասիկ այսօր էլ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Եռաբլուրում ոստիկանության սեպտեմբերի 21-ի գործողությունների առնչությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է ընթանում»: Այդօրինակ քանի՞ «քննության» ենք ականատես եղել։ Եվ ի՞նչ։

Բայց բոլոր այդ չարքերը վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց վայրագությունների համար։ Նրանք պետք է հիշեն, որ «Ես ընդամենը հրաման եմ կատարել» արտահայտությունը չի ազատում պատասխանատվությունից։ Դեռևս Նյուրնբերգյան միջազգային դատավարության ժամանակներից իրավաբանների ուշադրության առարկան էր հետևյալ հակասությունը. իրավասո՞ւ է արդյոք պետական ծառայողը կատարել կանխահայտ հանցավոր հրամանը։ Եզրահանգումը միանշանակ էր. ոչ, իրավասու չէ, և նման հրամանի կատարման համար նա ենթակա է պատժի։ Այնպես որ, ինչպես իր ենթականերին խորհուրդ էր տալիս իշխան Թալեյրանը. «Գլխավորը, պարոնայք, չափից ավելի չջանալ»։

Եռաբլուրում ոստիկանության գործողությունները դատապարտել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը և շատ ուրիշներ։ Չենք ասի, թե տեղի ունեցածի վերաբերյալ իշխանական ճամբարից արձագանք բոլորովին չկա, բայց ավելի լավ է ընդհանրապես չլիներ։ Իշխանության ներկայացուցիչների արձագանքն այնպիսի սանձազերծ ցինիզմ է ճառագում, որ ամեն տեսակի լռությունից շատ ավելի լավ է ապացուցում, որ փոքրիշատե պարկեշտ ու մեղսունակ մարդ դրանց մեջ չկա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, օրինակ, հայտարարեց. «Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։ Իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ կարծիք հայտնեց, թե զոհված հերոսների ծնողները, որոնք ծեծի են ենթարկվել Եռաբլուրում, իրավունք չունեն ծնող կոչվել և նրանց պետք է բանտ նստեցնել։

Եթե ճիշտը խոսենք, նման բաների համար պետք է պարզապես զարկել քիթմռութին։ Գուցեև ոչ ուժեղ, բայց համոզիչ: Որպեսզի մարի նորմալ մարդկանց հոգու մեջ աղտոտելու ցանկությունը: Եթե չես հետևում արտաբերածդ տեքստին, կհետևես, թե արդյոք անցել է աչքիդ տակի կապտուկը։ Բնության մեջ պատճառահետևանքային կապերի պահպանման և երկրի մակերևույթի ամեն միավորին բաժին ընկնող մարդկային ստորության ու հիմարության կրիտիկական զանգվածի կուտակման կանխարգելման շրջանակներում:

Դե, իսկ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ժողովրդի համբերության առանց այդ էլ գրեթե բերնեբերան լցված բաժակի մեջ ավելացրին ևս մեկ գդալ։ Արդյոք բաժակն արդեն լեփ-լեցուն չէ՞:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СУДИТЕ САМИ
    2025-04-19 10:48

    С первого дня прихода к власти Пашинян с переменным успехом пытается полностью подчинить себе судебную систему и добиться того, чтобы суд вершили только "верные и преданные". Не будем в очередной раз перечислять противозаконные и противоречащие Конституции действия Пашиняна в этом направлении - об этом уже немало сказано и написано. Но, судя по всему, даже подобное положение дел не удовлетворяет вождя, и он решил ввести у нас институт суда присяжных.

  • А ЧТО МОЖНО БЫЛО ОЖИДАТЬ ОТ ВАТИКАНА?
    2025-04-17 09:33

    Говорят, в Хосровском заповеднике лежит остов огромного дерева, которое простояло около четырех сотен лет. За долгую жизнь в него раз десять попадала молния, бесчисленные ветры и бури четырех столетий гнули и ломали его ветви. Дерево выстояло. Однако в конце концов на дерево напала армия жуков и свалила его на землю. Насекомые проели ствол, постепенно подорвав внутренние силы дерева своими слабыми, но постоянными атаками. Лесной великан, которого не смогло иссушить время, сжечь молния, покорить буря, упал под напором жучков настолько маленьких, что человек мог бы раздавить его между пальцами.

  • ДОИГРАТЬ ФАРС - И В НОВУЮ ТРАГЕДИЮ
    2025-04-16 09:31

    Сенека в своем труде "О гневе" рассказывает о "смеющемся философе" Демокрите и "плачущем философе" Гераклите. Гераклит, всякий раз выходя из дому и видя вокруг себя столько скверно живущих, а точнее сказать, скверно гибнущих людей, начинал плакать и жалеть всех попадавшихся ему навстречу прохожих, даже если они были веселы и счастливы. Демокрит же, наоборот, никогда не появлялся на людях без улыбки: до того несерьезным ему казалось все, чем серьезно занимались все вокруг. "Но где здесь место гневу?" - спрашивает Сенека. - Надо либо смеяться надо всем, либо плакать". Вот и мы без гнева попытаемся понять, над чем в окружающей нас действительности стоит посмеяться, а над чем - поплакать.

  • СЕАНС ДОБРОВОЛЬНОГО САМОБИЧЕВАНИЯ
    2025-04-14 10:28

    Вообще-то наука считает, что мозговые обострения у человеческих индивидуумов происходят обыкновенно ранней весной: авитаминоз вкупе с мартовским адреналином, отягощенные к тому же долгим выходом из зимы. Но на последнем заседании правительства у премьера случилось средневесеннее обострение. Какой стиль, боже мой, какие страсть и энергия! Если бы он носил парик, тот загорелся бы у него на голове. Знамя с ликом Пашиняна вознеслось над развалинами всякого смысла и было там намертво установлено.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ