Последние новости

Ամատունի․ Հայաստանին փոխանցվել է հայ զինծառայողների մարմիններ

Ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հայ զինծառայողների մարմիններ է փոխանցել ։

«ԿԽՄԿ-ն այսօր ներկա է գտնվել ևս մեկ գործողությանը, որի արդյունքում ադրբեջանական կողմը Հայաստանի իշխանություններին փոխանցել է հայ զինծառայողների մարմիններ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Թե քանի զինծառայողի մարմին է փոխանցվել, Զառա Ամատունին չասաց՝ նշելով, որ թիվ հրապարակելը իրենց իրավասության ներքո չէ։

Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 6 ՀՀ զինծառայողի մարմին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ