Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան»,–նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00–ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ