«Փաստ». ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԼՐՋՈՐԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նախօրեին նշելով. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը, անգամ արդեն մեկնարկել են հնարավոր հանդիպման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ավելին, մեր աղբյուրը չի բացառում, որ Պրահայում տեղի ունենա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ: Նույն աղբյուրը նաև նշում է, որ կուլիսներում քննարկում են այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.