Հունգարիայի արտգործնախարար․ Հակառուսական պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Եվրոպային
Հակառուսական պատժամիջոցները հսկայական վնաս են հասցնում Եվրոպային. ավելանում է գնաճը, սննդամթերքի և վառելիքի գները։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Եթե պատժամիջոցները ձեզ համար ավելի ցավոտ են, քան դրանց օբյեկտի համար, ապա դրանք անօգուտ են։ Եթե հեռանանք քաղաքականությունից, գաղափարախոսությունից և ուղղակի դրան նայենք պրոֆեսիոնալ ձևով, ֆիզիկայի և մաթեմատիկայի տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ այդ պատժամիջոցները խիստ վնասակար են Եվրոպայի համար։ Եվրոպայում գները սրընթաց աճում են: Երբ խոսքը ապրանքների, սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, գազի մասին է, գնաճն ավելանում է»,-ասել է Սիյարտոն։
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ պաշտոնական Բուդապեշտը կխուսափի այնպիսի իրավիճակից, որի դեպքում «հունգարացի ժողովուրդը ստիպված կլինի վճարել պատերազմի գինը, որի համար նա պատասխանատվություն չի կրում»:
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: