Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը
Բերդ խոշորացված համայնքում հաղթում է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է: Այս մասին հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
«Նախնական տվյալներով 51 տոկոսով առաջատար է Հարություն Մանուչարյանը` «Զորավոր համայնք»-ի առաջին համարը»,-ասաց նա:
ՔՊ-ն Նորաշեն, Չինչին, Վարագավան և Տավուշ բնակավայրերում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին, մյուս՝ 11 գյուղերում և Բերք քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», և միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։
«Ռեֆորմիստներ»-ը Բերդ համայնքում «Զորավոր համայնք» դաշինքի կազմում են ընդգրկված:
Նշենք, որ Բերդ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավոր համայնք» դաշինքները։ Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» էր, որի ավագանու ցուցակը գլխավորում է շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-30 11:24
Член Комиссии по национальной безопасности парламента Ирана, Алиреза Боруджерди, заявил: Мы неоднократно доводили до сведения Путина и Эрдогана позицию Ирана по вопросу Зангезура, пишет телеграм- канал Дневник иранского журналиста.
-
2025-07-30 10:17
Ученые из Мичиганского университета выяснили, почему у всех живых существ чередуются фазы медленного и быстрого сна. Как показало исследование, такая структура играет ключевую роль в сохранении и «расчистке» воспоминаний. Результаты опубликованы в журнале PLOS Computational Biology.
-
2025-07-30 10:14
Тысячи тонн инвазивных водорослей Rugulopteryx okamurae захлестнули южное побережье Испании, включая Коста-дель-Соль, превращая золотые пляжи в бурые заросли, пишет The Guardian.