Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՂԱՎՆՈ ԳՅՈՒՂԸ Ո՛Չ ԴԺԲԱԽՏ ԷՐ, Ո՛Չ ԴԺԳՈՒՅՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԻՄԱ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՓԱԽՍՏԱԿԱՆ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն։ Զրոյից կառուցած, լուրջ գումարներ ներդրած, վրան ահագին աշխատած գյուղ էր։ Գյուղապետն խիզախ տղա էր ու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մարդկանց պահել էր, համոզել էր որ դուրս չգան ու մարդիկ չէին փախել, մինչև վերջին խազը մնացել էին։
Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական, իսկ իրենց տներում հարմարավետ տեղավորվել են ադրբեջանցի զինվորականները։
Արդյո՞ք որովհետև ես, դուք, ձեր բարեկամ Պողոսը քիչ միջոցներ ենք տրամադրել Աղավնոյին։ Իհարկե ոչ։
Հարցը Աղավնոյին հատկացրած ոչ բավարար միջոցները չեն։ Հարցը նաև այն չէ, որ Աղավնո տանող նորմալ ճանապարհ չկար (կար), հարցը այն չէ, որ այդ մարդիկ, իբր, մոռացված էին (մոռացված չէին)։
Հարցը հայ ազգի թշնամի Նիկոլ Վովայի Փաշինյանն է, ով Աղավնոն բանավոր կամ գաղտնի համաձայնությամբ հանձնել է հայ ազգի մյուս թշնամուն՝ Իլհամ Հեյդարի Ալիևին։
(Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ 2020-ի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության մեջ Աղավնոն կամ Բերձորը հանձնելու մասին որևէ բառ չկա)։
Ես, դուք, Պողոսն ու Պետրոսը կարող ենք էլի միլիոններ ներդնել, գնալ կռվել ու նույնիսկ հերոսաբար զոհվել, բայց հանձնել-չհանձնել որոշողը մնում է Նիկոլը։
Մինչև նա մեր փոխարեն կարող է որոշել, թե ինչ երկրում պիտի ապրի կամ չապրի հայը, երկիր ունենալու ու ընդհանրապես ապրելու մեր շանսերը օրեցօր նվազելու են, մինչև չդառնան 0»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».