Последние новости

Պեսկով․ Այս պահին մասնակի մոբիլիզացիայի հետ կապված ՌԴ սահմանների փակման մասին որոշումներ չկան

Այս պահին մասնակի մոբիլիզացիայի հետ կապված այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների փակման մասին որոշումներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի պատճառով սահմանների հնարավոր փակման մասին։

«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Այս պահին այդ հարցի վերաբերյալ որոշումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը կարող է հաստատել այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների ենթադրյալ փակման մասին լուրերը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գծի և Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկման համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ