Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՔՊ-Ն ՍԻՍԻԱՆՈՒՄ ՈՒ ԹԱԼԻՆՈՒՄ 0 ՁԱՅՆ ՊԻՏԻ ՀԱՎԱՔԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ՏԻՄ ընտրություններում երեկ ՔՊ-ի հաղթանակը համարում է աբսուրդային, բայց ուշադրություն է հրավիրում հատկապես Թալինում ու Սիսիսանում գորշող իշխանության վստահության մեծ պաշարին․
«Սիսիանում 4 հազար մարդ երեկ իր տան բանալիները հանձնեց թշնամուն, 4000 մարդ թշնամու զորքին հրավիրեց իր տուն՝ այո ասելով այս իշխանությանը, ու սա այն դեպքում, երբ ՔՊ-ն է Սիսիանի գյուղեր բերել-մտցրել թշնամու զորքը, Սիսիանը դարձրել է սահմանամերձ համայնք։ Իրականում 1 ձայն Սիսիանում ՔՊ-ին տալը «չեպե է», սա արդեն հոգեվերլուծողների քննարկման նյութը պիտի դառնա։ Ու ինձ չասեք , թե սրա նրա քեռուն էր ՔՊ-ն առաջադրել, հաղթանակը դրանով է պայմանավորված, կամ Հանրային են միայն դիտում, ոչ․․․․ հաստատ բնակչությանը Հ1-ով չի տարհանվել Սյունիքից օրեր առաջ, Հ1-ով Սյունիքից բարձունքներ չեն տվել ու Հ1-ով չի Ալիևնը մտելՍյունիքի բնակավայրեր, սա դառն իրականությունն է մեր ու սյունեցու։ Իսկ էլ ինչ անի՞ ընդդիմությունը այս պայմաններում»,-ասում է Տիգրան Քոչարյանը ՝ նշելով, որ գիտակցական մակարդակում Թալինում ու Սիսիանում իշխող կուսակցության հաղթանակը ըստ նրա՝ չունի բացատրություն։
Ընդգծենք, երեկ Հանրապետության 18 խոշորացված համայնքներից 8-ում ձայների առավելությամբ հաղթանակ է տարել գործող իծխանությունն՝ իր ավագանու կազմով․ Սիսիանում, Թալինում, Վայոց ձոր-Եղեգիս ու Արենի համայնքներում, Կոտայքի Ակունքում ու Ջրվեժ համայնքներում , Լոռվա Գյուլագարակ և Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում միչև 35-40 տոկոս ձայներով հաղթաակ է տարել ՔՊ-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.