Պուտինը Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ՌԴ քաղաքացիություն է շնորհել։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղակատվության կայքէջում։
«ՌԴ Սահմանադրության 89-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` որոշում եմ ՌԴ քաղաքացիություն տրամադրել ԱՄՆ–ում 1983 թվականի հունիսի 21-ին ծնված Էդվարդ Ջոզեֆ Սնոուդենին», – ասվում է հրամանագրում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է տրամադրվել նրա խնդրանքով։
2013 թվականի հունիսին Սնոուդենը միջազգային մեծ սկանդալի հեղինակ էր դարձել` Washington Post և Guardian թերթերին փոխանցելով մի շարք գաղտնի նյութեր համացանցում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ծրագրերի վերաբերյալ։
Դրանից հետո նա մեկնել էր Հոնկոնգ, այնտեղից էլ` Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր Շերեմետևո օդանավակայանի տարանցման գոտում։ Մի շարք այլ երկրների կողմից հրաժարվելուց հետո Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան էր տրամադրել մեկ տարի ժամկետով` պայմանով, որ նա կդադարեցնի իր գործունեությունն ԱՄՆ–ի դեմ։
2014 թվականի օգոստոսին Սնոուդենը երեք տարվա կացության իրավունք ստացավ, ինչը թույլ է տալիս նրան ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլ դուրս գալ ՌԴ–ի սահմաններից։ Արդյունքում Սնոուդենին անժամկետ կացության իրավունք էր շնորհվել Ռուսաստանում։ 2020 թվականի նոյեմբերին փաստաբան Անատոլի Կոչերենան հայտնել էր, որ Սնոուդենը մտադիր է ռուսական քաղաքացիություն ստանալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-06 14:53
Министр сельского хозяйства Грузии сегодня должен был приехать в Армению для обсуждения вместе с министром экономики Армении Геворком Папояном вопроса с грузовиками с коньяком.