«Այո,՛ դա կապիտուլյացիայի պայմանագիր է». Լևոն Տեր–Պետրոսյանը` ստորագրվելիք փաստաթղթի մասին
Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից, որը սպասվում է Ադրբեջանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Դա միամտություն է. ով էլ գա, գուցեև ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Դուք չգիտեք, քանի որ այդ ինֆորմացիային չեք տիրապետում։ Ինֆորմացիայի միակ տերը Փաշինյանն է»,–ասաց Տեր–Պետրոսյանը։
Նրա խոսքով` պետք է նախ այդ ինֆորմացիային տիրապետել, հետո նոր միայն փորձել հասկանալ, թե արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի լավ լուծումներ կան։ Տեր–Պետրոսյանը նշեց, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, հիմա խնդիրն այն է, որ այդ բոլոր վատ լուծումներից ընտրենք պակաս ցավալին։
Նա նշեց, որ Փաշինյանն էլ է սպասվող փաստաթղթից վախենում, որովհետև գիտի, որ «ինչ էլ ստորագրի, ասելու են` դավաճան, թուրք»։
«Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագիր չունեն, այո՛, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»,–ասաց Տեր–Պետրոսյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: