Պետդեպ․ ԱՄՆ-ի համար հատկապես կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը
ԱՄՆ-ի համար հատկապես կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Նա հիշեցրել է, որ սա երկու արտգործնախարարների առաջին անձնական հանդիպումն էր բռնության վերջին բռնկումից հետո։ «Պետքարտուղարը նշել է հրադադարին հետևելու, հանգստության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է կայուն զինադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերների հետ միասին աջակցել այս գործընթացին երկկողմ, բազմակողմ մակարդակով։ Դա աջակցություն է ներառում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և պետքարտուղարը կողմերին հրավիրել է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է մինչև ամսվա վերջ էականորեն առաջ տանել խաղաղ գործընթացը:
Մեր ուղերձը հետևողական է եղել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն իրենց սկզբնական դիրքերը։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ։ Մենք հասկացրել ենք դա մասնավոր կերպով: Մենք դա հայտարարել ենք նաև հրապարակայնորեն և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնեց դադարեցնել մարտերը, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության ձերք բերման մեջ, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է նա։
Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, Փրայսը պատասխանել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու։ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա անմիջական փոխգործակցությունը համապատասխանում է ոչ միայն նրանց, այլև տարածաշրջանի և դրանից դուրս շահերին: Մենք օգնություն ենք առաջարկել, դարձյալ երկկողմ, եռակողմ, բազմակողմ մակարդակով, և, իհարկե, ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում»։
Հարցին այն մասին, որ փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ի կոչերը վերհանդիպման համար վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այժմ գործընթացն առաջ տանելու պլան չունի, Պետդեպի ներկայացուցիչն ասել է. «Մեր խնդիրն է մերձեցնել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին հաղթահարել տարաձայնությունները, հաղթահարել տարաձայնությունները խաղաղ և դիվանագիտական ճանապարհով։ Դա է մեր շարունակական աշխատանքը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.