ՄԻՊ-ը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։
Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների, ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։
Գլխավոր քարտուղարն իր հերթին հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.