Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հերթական անգամ մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված իմ վերաքննիչ բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Բենիկ Գալստյան:
Նա նաև նշել է. «Հետաքրքիր զուգադիպությամբ Գերասին կալանքի տակ պահելու երկու որոշումների դեմ վերաքննիչ բողոքները երկու դեպքում էլ մակագրվել են դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Պետք է փաստել, որ դատավոր Նիկողոսյանը չափազանց գրագետ իրավաբան է, ինչը չես ասի շատ դատավորների մասին։
Սակայն այդ հանգամանքն էլ ավելի է ծանրացնում դատավոր Նիկողոսյանի դրությունը. նա որպես իրավաբան պարզապես չէր կարող չհասկանալ, որ Գերասին կալանքի տակ պահելու հիմքերը պարզապես մտացածին են, ուղղակի չէր կարող չընկալել Գերասին կալանքի տակ պահելու իրական նպատակը, որը մեղմ ասած քրեական դատավարության և առհասարակ իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։
Ամեն դեպքում բոլորի համար ամեն ինչ պարզ է. Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է, պայքարել է այդ թեզը շրջանառության մեջ դնողների և այն տարածողների դեմ։
Իսկ Գերասի նման տղերքի պայքարը բանտով կասեցնել հնարավոր չէ»։
Նշենք, որ նա մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններով հարուցված քրեական գործով։ Սակայն դատարանը որոշել էր նրան կալանավորել այս տարվա մայիսի 12-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:40
Армения готова быть суверенным негосударством. Именно это было сказано на пресс-конференции Пашиняна, пишет в своем телеграм-канале соучредитель Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН.
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.