ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԶԵՐԸ ՀԱՄՆԿՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ԹԵԶԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լոս Անջելեսի` Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի կողմից հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագրի պահ առաջ կնքվելը։ Մենք աջակցում ենք այդ գործընթացին»։
Թուրքիան չի էլ փորձում թաքցնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող հիմնական գործոնը Ադրբեջանն է։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ էլԹուրքիայի ԱԳ նախարարը շեշտել էր, որ «անհնար է և չկա հայ-թուրքական կարգավորում առանց Ադրբեջանի»։ Ավելորդ է նշել այդ օրերին Թուրքիայի հակահայկական ելույթների և Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիքների մասին։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Մ․ Չավուշօղլուն նշելէ․ «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք։ Ասացինք «եկեք թողնենք Վիեննան ու Մոսկվան, հանդիպենք Թուրքիայում և Հայաստանում»։ Որոշ ժեստեր դրսևորեցինք, մեր օդային տարածքը բացեցինք։ Ուղղակի թռիչքներ մեկնարկեցին։ Սկսվում են օդային բեռնափոխադրումներն ու առևտուրը։ Ի վերջո, որոշ քայլեր արեցինք, սակայն Հայաստանի նկատմամբ ճնշումների պատճառով վերջինս դեռ չի կարողանում մեր ուզած խիզախ քայլերն անել։ Հատկապես այն հարցերում, որոնց շուրջ բանակցում են Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է խրախուսել [Հայաստանին-խմբ․]: Ցավոք, միգուցե փոքրաթիվ, սակայն ԱՄՆ-ում ազդեցիկ ձայն ունեցող հայերի մի խումբ դեմ է այդ կարգավորմանը։ Թուրքիայի հետ կարգավորմանն էլ են դեմ։ Նրանք Հայաստանի վրա որևէ ազդեցություն չունեն։ Միշտ ատելությամբ են առաջնորդվում։ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիքը շատ ունի։ Մինչ այսօր հայտնի պատճառներով մեկուսացված մի երկիր է։ Սակայն այս հնարավորությունը անհրաժեշտ է լավ գնահատել»։
Թշնամական երկրի պաշտոնյան ևս մեկ անգամ խոստովանում է, որ իրենք Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին թելադրում են իրենց ուզած քայլերը, սակայն ըստ իրենց՝ հայաստանյան և սփյուռքյան ազգային ուժերի դիմադրության շնորհիվ այդ «խիզախ քայլերը», այսինքն՝ թուրքական նախապայմանների ընդունումը տեղի չի ունենում։ Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ «սփյուռքի և ներսի ռադիկալների ճնշման տակ» գտնվելու թեզը դարձել է թուրքական պաշտոնական հռետորաբանության անբաժան մասը։
Այսպես, հուլիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական պետական«TRT» լրատվականին տված հարցազրույցում արված հայտարարությունը մեկն է Սփյուռքին և հայաստանյան ազգային ուժերին թիրախավորող հայտարարությունների համաշարից․ «Մինչև այս պահը ազդակներ կան, հայտարարություններ կան։ Ճիշտ է, ճնշում էլ կա․ դրսից՝ սփյուռքը, ներսից՝ մոլեռանդ խումբը»։
Ըստ էության, սա բացահայտ ակնարկ է առ այն, որ եթե չլինի ազգային ուժերի դիմադրությունը, այլ արգելք չի լինի, քանի որ դե-ֆակտո վարչակազմը պատրաստ է ընկրկել թուրքական նախապայմանների առջև՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանության միաջզգային ճանաչման գործընթացից հրաժարում։ Ի դեպ, «անցյալի ցավերը մոռանալը» Թուրքիայի կողմի հետևողականորեն քարոզվող թեզերից ևս մեկն է՝ բարոյական վնասը փորձելով փոխհատուցել նյութական, առաջին հայացքից՝ գրավիչ առաջարկներով, ինչպիսիք են սահմանների բացումը, առևտուրը, բեռնափոխադրումները և այլն։ Սա քարոզվում է ոչ միայն արտաքին ուժերի կողմից, այլև ներարկվում է ներքին լսարանին պետության կողմից՝ չիրազեկելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և Թուրքիայի հետ առևտրի օբյեկտիվ հետևանքների մասին։ Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը զրկվելու է ինքնավարությունից, լինելու է առավելագույնս կախյալ Թուրքիայից, թուրքական տնտեսությունից` վերածվելով իրապես ոչ կենսունակ պետության, որին ցանկացած պահի կարող են զրկել կենսական ռեսուրսներց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am