Մայքլ Քարփենթեր․ Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում
ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ներկայումս մենք շատ ակտիվ մասնակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացին։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ժամանակն է Ռուսաստանին բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, Քարփենթերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջերս նշանակեց Մինսկի խմբի նոր համանախագահ Ֆիլ Ռիկերին։ «Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի համանախագահները հիմա չեն հանդիպում։ Դրա պատճառը միայն Ուկրաինայում ռուսական ագրեսիան չէ, այլ պատճառներ էլ կան։ Այժմ խաղաղության գործընթաց է ընթանում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, և Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին: Մենք նաև շատ սերտորեն աշխատում ենք երկկողմ մակարդակով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հնարավոր աջակցության համար և սերտ խորհրդակցություններով ԵՄ մեր գործընկերների հետ: և ուստի մեր առաջին առաջնահերթությունը, երբ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելն է. տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների բացում, բարիդրացիական հարաբերություններ և, իհարկե, հիմնարարը տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ողջ բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.