Последние новости

«Սուրմալուի» սեփականատերը դիմելու է քաղաքապետարան կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար

«Սուրմալուի» սեփականատիրոջ կողմից նախագիծ է պատրաստվում քաղաքապետարան ներկայացնելու համար կիսափլուզված շենքի ապամոնտաժման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Քաղաքապետարանը թույլտվություն է տալիս քանդման աշխատանքներ իրականացնելու համար, սեփականատիրոջ կողմից նախագիծ է պատրաստվում, մոտակա օրերս պետք է մուտք անի քաղաքապետարան, քաղաքապետարանը թույլտվություն տա, և արդեն սեփականատերն էլ իր միջոցներով քանդումն իրականացնի։ Քաղաքապետարանը լիազորություն չուներ այդտեղ, պետք է սեփականատիրոջ կողմից դիմում լիներ։ Բացի այդ քրեական գործ էր հարուցված, երկար ժամանակ քննություն էր ընթանում, և որպես քննության առարկա հնարավոր չէր մինչև եզրակացությունը քանդել»,- նշեց Սարգսյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ