ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Բաքվի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձևը
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող պաշտոնական բանաձև է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Սփիերի պաշտոնական կայքէջը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ վայրագություններ է իրականացնում հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ, ու մնացել է անպատիժ։
«Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար»,– ասել է Սփիերը։
Ներկայացված բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ դրսևորելով անմարդկային վերաբերմունք հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։
Բանաձևում անդրադարձել են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանը, ինչի հետևանքով շուրջ 200 հայ է զոհվել։
Փաստաթղթում հիշատակվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերին, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը։ Նշվել է նաև այն հանգամանքը, որ նույն պատերազմի ժամանակ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր է կիրառել։
Խոսվում է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների մասին, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։
Բանաձևով դատապարտվում են Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք թուլացրել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Փաստաթղթով կոնգրեսականները կոչ են անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու` ադրբեջանցի զինծառայողների կատարած ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին էլ կոչ են անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.