«Հրապարակ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ՞ ՊՐԱՀԱ, ԿՀԱՆԴԻՊԻ՞ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ օրերս նշելով.
«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ, նման հանդիպում հաստատված չէ»։
Կառավարությունից չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, և սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպում, մինչդեռ գործադիրի մեր աղբյուրները փոխանցում են, որ կա նման մտադրություն, և եթե ֆորս-մաժոր չառաջանա, Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 18:55
Бывший глава общины Урцадзор Рафик Андреасян арестован на два месяца. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном комитете Армении.
-
2025-06-17 18:53
Китай рассматривает Армению в качестве одного из четырех сухопутных маршрутов для эвакуации своих граждан из Ирана. Об этом сообщает диппредставительство КНР в Тегеране.
-
2025-06-17 18:50
В Ереване только что задержали бизнесмена, благотворителя Самвела Карапетяна.
-
2025-06-17 18:46
Совместные армяно-иранские инфраструктурные проекты не пострадают в результате военной эскалации между Ираном и Израилем. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани, отвечая на вопрос Sputnik Армения.