«Գիտուժ»․ Կառավարությունը 2 տարում չի կարողացել ստեղծել գործող համակարգ
Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է 2023թ. պետական բյուջեն. Ենթադրվում է, որ նիստի ընթացքում նաև որոշվելու է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար» հատկացումների չափը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ակնկալում ենք, որ որոշում ընդունելուց առնվազն կիրականացվեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով ամրագրված գիտության համար հատկացումների աճը, 2022թ.-ից բազային աշխատավարձերի աստիճանաբար բարձրացման մասին Կառավարության 2021թ. մայիսի 13-ի որոշումը, ինչպես նաև վարչապետի հանրային խոստումները, համաձայն որոնց 2022-2025թթ. ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով։
Բացի դրանից, անհրաժեշտ է ավելացնել գիտական էկոհամակարգի զարգացման բազմիցս քննարկված ծրագրերի ծավալները, Գիտության Կոմիտեի առջև պետք է դնել ավելի հավակնոտ գիտության զարգացմանը միտված ազգային ծրագրերի հրատապ մեկնարկի խնդիր և հատկացնել համապատասխան միջոցներ։
Այսօր կենսական խնդիրներից է պաշտպանական ԳՀՓԿ պատվերի համակարգի հրատապ ամբողջական գործարկումը և այդ պատվերի ծավալի շեշտակի ավելացումը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, սակայն զենք գնել ցանկանալու ընթացքում մենք առերեսվում ենք լուրջ արտաքին խոչընդոտների։
Բոլորի համար ակնհայտ է, որ նման «խոչընդոտներ» միշտ են եղել։ Նույնիսկ այսպիսի գոյաբանական հարցի առկայության պարագայում Կառավարությունը երկու տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ մեր անվտանգային խնդիրները՝ դրանց հիման վրա ձևակերպելով ԳՀՓԿ պետական պատվեր և կազմակերպելով գիտական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների ծրագրերի մրցույթներ այդ խնդիրների լուծումների համար՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։
Փոխարենը մենք ականտես ենք լինում «գումարը կա, ծրագրեր չկան» պատճառաբանություններին, որոնք անընդունելի են հանրային ծառայողի կողմից, հատկապես պատմական այս շրջանում։
Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.