«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ «ՍԵՎԱԳԻՐ» ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԻՐ ՀԵՏ
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել նախօրոք. այն պետք է տեղի ունենար Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցերից հետո միայն։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախնական տարբերակները։
Տեղեկության համաձայն, Գրիգորյանը և Հաջիևը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և եռակողմ ձևաչափով փորձել կոնսենսուսային որոշակի բանաձև ստանալ։ Մենք որոշ ժամանակ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Փաշինյանը հանձնարարել է համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն արագացնել, որպեսզի ամենաուշը նոյեմբերի սկզբին տարբերակ լինի ձեռքի տակ:
Սակայն, ինչպես երևում է, գործընթացի տեմպերն ավելի են արագացել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին հնարավոր է մասնակցի համաձայնագրի նախնական, «սևագիր» տարբերակ ունենալով իր հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.