Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԻՐ ՄԻԱՅՆ ԱՅԴ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԵՌԱՑԻՐ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում.
«Երկրի ղեկավարը, որի առաջին պարտականությունն է ապահովել պետության անվտանգությունն, ասում է, որ իրեն ոչ ոք զենք չի վաճառում: Այստեղ երկու տարբերակ կա
1. Դու էֆեկտիվ չես (անբաշար ես, ոչ մեկին պետք չես, չես կարողանում բանակցել և այլն)
2. Դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին
Երկու դեպքում էլ դու պետք է ՀԵՌԱՆԱՍ: Որովհետև Թվիթերում «լացողներին» ոչ ոք բանի տեղ չի դնում: Նրանց վրա «սիգար ակումբների» մշտական անդամները, լավագույն դեպքում, ծիծաղում են և ստորացնում: Իսկ, եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու... ինչպես, որ 220 օր ոչ մի շոշափելի արդյունք չեն տալիս Ռուսաստանի դեմ տասնյակ հազարավոր սանկցիաները (Ի դեպ, ի տարբերություն քեզ, Ուկրաինան պայքարում է իր ինքիշխանության համար): Արդյունք չի տալու, որովհետև ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հարևանի նաֆթից և գազից, ինչպես չեն հրաժարվում ռուսական նաֆթից, գազից, ցորենից, ձեթից, ուրանից, պալադիից և Մենդելեևի աղյուսակի մնացած բոլոր էլեմենտներից: Ես հասկանում եմ, որ դու հիմա միայն անձնական անվտանգության երաշխիքներ ես փնտրում... մարդկայնորեն իրոք հասկանում եմ քեզ:
Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր: Կարծում եմ արդեն բոլորը պատրաստ են այդ խոսակցությանը և երաշխիքներ կտան, որովհետև ժամանակը սուղ է: Դա արա հնարավորինս շուտ... հետո ուշ կլինի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.