Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան հոկտեմբերին կանցկացնեն «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համատեղ վարժանքների, համաժողովների և զորավարժությունների անցկացման կարևորությունը։
Քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «Հավերժություն-2023» և «Կովկասյան արծիվ-2023» համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքների կազմակերպումը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցեր, երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.