Կոպիրկին․ Չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է
ՀԱՊԿ-ն մշակում է մշտական խորհրդի որոշման նախագիծ, որը կարդարացնի Հայաստանի սպասելիքները։ Այսօր Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով հայ- ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված ռուսական կողմի դիրքորոշման մասին՝ դեսպանը ասաց․
«Ռուսաստանը հստակ իր դիրքորոշումն արտահայտում է՝ հարցի լուծման միակ ճանապարհը դիվանագիտական է, այն եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնք կան։ Ես կարծում եմ, որ սա շատ հստակ դիրքորոշման արտահայտում է, իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր պրակտիկ քայլերը, որ անում է Ռուսաստանը, ապա չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,-ասաց դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինը նշեց նաև, որ զորքերի հետքաշումը սկզբնական դիրքերին՝ սահմանային խնդրի կարգավորման միակ տարբերակն է։
«Կարող են լինել տարբեր ակնկալիքներ, մենք հասկանում ենք այս ողբերգական իրավիճակը, բայց Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման այն գործընթացը, որը 2020թ.նոյեմբերին մեկնարկել էր՝ եռակողմ հայտարարությամբ, առաջ գնա»։
Դեսպանը հավելեց նաև, որ Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել կողմերին ընդհանուր դիրքորոշումների մշակման գործում: Նրա խոսքով ՝ դա մեծ ջանքեր ու լարվածություն է պահանջում բոլորից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.