Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Երևանում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունը չի նպաստում լուծումների որոնմանը

ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը։ Այսօր կայացած ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրանից օգուտ քիչ կա։ Իմաստն այլ է։ Այսօր Երևանում Զասը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս. խմբ.) Փաշինյանին (Հայաստանի վարչապետ. խմբ.) կներկայացնի ՀԱՊԿ առաքելության դիտարկման արդյունքները։ Մինչ այդ զեկույցը ներկայացվել էր ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում։ Փորձագիտական առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին զորակազմ չուղարկելու որոշումը, ըստ ամենայնի, կայացրել է ընթացիկ խնդիրներից ելնելով։ Նրա խոսքով` դա հանրապետության սուվերեն իրավունքն է։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի հետ համագործակցությունը գնահատում է արդյունավետ, իսկ կազմակերպությունում երկրի նախագահությունը համընկել է հատուկ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ։

«Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա համագործակցության հեռանկարները»,- ասել է Զախարովան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ