ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին կոչը
Մենք հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների խստիվ կատարման օգտին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ ձգձգվող հակամարտությունը լուծելու համար, որը բազմիցս վտանգավոր արյունալի պիկեի վերածվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու կոչը։
«Այնտեղ նախատեսված շատ բան։ Կա և տեսություն, և պրակտիկա, կա կատարվածի արձանագրություն և ապագայի պլան։ Այդ փաստաթղթերը համաձայնեցված են ոչ միայն միջնորդի և յուրաքանչյուր առանձին երկրի միջև, այլ այն երկրների միջև, որոնք այս երկար հակամարտության պատմության մի մասն են: Ահա թե ինչու են դրանք անգնահատելի, և իրականում ներկայացնում են իրական, ոչ թե մտացածին ճանապարհային քարտեզը: Կարծում եմ, որ շատ մարդիկ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, թե՛ համաձայնագրով միավորված պետությունների ներսում, թե՛ հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, թե՛ դրսում, ցանկանում են իրենցով կամ իրենց պատկերացումներով փոխարինել այն, ինչի մասին պայմանավորվել են։ Շատ բան են խոստանում, խոստանալ գիտեն։ Ճիշտ է, տարիների ընթացքում այդքան էլ շատ բան չեն արել, և արդյունքներ չեն եղել։ Բայց այն պայմանավորվածությունները, որոնք մշակվել են, թղթի վրա չմնացին, դրանք իրականացվում են փուլերով, քայլ առ քայլ։ Ամեն ինչ չէ, որ իրականացվում է այնպես, ինչպես ցանկանում ես, քանի որ միշտ ցանկանում ես առավելագույնը, բայց, միևնույն ժամանակ, դա աշխատում է։ Ուստի, կարծում եմ, պետք չէ իրականը մտացածին ինչ-որ բանով փոխարինել։ Բայց դա, հավանաբար, ընդհանուր օրենք է»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էր գնդակոծել հայկական դիրքերը սահմանի արևելյան ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։
Դրանից հետո Փաշինյանը Twitter-ում գրառում էր կատարել, որում նշել էր, որ ադրբեջանական ներխուժումը պետք է դադարեցնել, սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։ «Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և օկուպացիայից տուժած հայկական տարածքներում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.