ԱԳ փոխնախարար․ Մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում
Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում. Գեղարքունիում միայն հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:
«Բայց այդ մարտական դիրքերը մարտվարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից են կարևոր, որովհետև անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի վերահսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ հայկական և ադրբեջանական զորքերը շատ մոտ հեռավորության վրա են միմյանցից, և արդյոք դա բախումների վտանգ չի ստեղծում, ԳՇ պետի տեղակալն ասաց. «Հարձակման վախ չկա, բայց զգուշվորություն միշտ կա. մենք պատրաստ ենք ու սպասում ենք, քանի որ զինվորականները գիտակցում են, որ խնդիրը լուծված չի և հակառակ կողմը պետք է փորձի խնդիրը լուծել ի նպաստ իրեն: իսկ նման պարագայում դիրքերի մոտիկ կամ հեռու լինելը ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն: Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու»:
Իր հերթին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանը մի քան անգամ առաջարկել է զորքերի հայելային հետքաշում, որի վերաբերյալ տեղեկացրել է նաև իր գործընկերներին:
ՏԿԵ նխարար Գնել Սանոսյանն էլ շարունակեց. «Իսկապես, երբ զորքերն այդքան մոտ հեռավորության վրա են, դա լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ տեղային բախումների համար, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ: Նաև դրանից ելնելով է, որ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման նախաձեռնությամբ»:
Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.