Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը
Ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Կինը` Ռիտա Հովսեփյանը, Yerevan.Today-ին հաստատել է տեղեկությունը` հայտնելով, որ աշխատավայրից ամուսնուն կանչել են Բերդի ոստիկանություն` հարցաքննության ու անմիջապես ձերբակալել։
«Իմացա, որ աշխատավայրից ամուսնուս տարել են Բերդի ոստիկանություն, մի երկու ժամ պահել, հիմա էլ ձերբակալել ու տեղափոխում են Իջևան, մանրամասների չեմ տիրապետում։ Չեմ կարող ասել` ճնշումնե՞ր են սրանք ընտրական թեմաներով, թե չէ, փաստաբանը հետագայում լրագրողների հետ կշփվի»,- ասել է կինը։
Ոստիկանության լրատվական ծառայությունից կայքին հայտնել են, որ ՔԿ-ի ցուցումով Հովսեփյանն այսօր կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է և փոխանցվել Իջևան ՔԿ վարչություն։ Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։
Ըստ կայքի` համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Բերդի չորրորդ պաշտոնյան է, որին ընտրություններում հաղթելուց հետո կասկածելի հիմնավորումներով փորձում են կալանքի տանել։ Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ ՔՊ թեկնածուի նկատմամբ հաղթանակ տանելով։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 26–ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչություն անել ստիպելու համար
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը։ 18 համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 12:12
За последнюю неделю около 100 историко-культурных памятников оказались под угрозой из-за пожаров, вспыхнувших на восточной приграничной территории Республики Арцах. В зоне распространения огня оказались историко-культурный заповедник Тигранакерт, монастырский комплекс Амарас, а также значимые памятники, расположенные вблизи общины Талиш и ряда других населённых пунктов. Министерство культуры Республики Арцах объявило об этом в экстренном порядке.
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.