ՌԴ-ն տվյալներ ունի «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին Արևմուտքի առնչության վերաբերյալ
«Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունները միջազգային ահաբեկչություն է, Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ այդ հանցագործության հետևում կանգնած է Արևմուտքը, թեպետ վերջինս փորձում է թաքցնել իրական կազմակերպիչներին և կատարողներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Արևմուտքն անում է ամեն բան, որպեսզի թաքցնի միջազգային ահաբեկչական այս գործողության իրական կազմակերպիչներին և կատարողներին», – լրագրողներին ասել է Նարիշկինը։
«Արդեն իսկ որոշ նյութեր ունենք, որոնք մատնացույց են անում արևմտյան հետքն այս ահաբեկչական գործողությունների կազմակերպման և անցկացման գործում», – հավելել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն` գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք - 1»–ում և մեկ արտահոսք՝ «Հյուսիսային հոսք 2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք - 1»–ի օպերատոր Nord Stream 2 AG–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության՝ միջազգային ահաբեկչություն»։
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ Siemens տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք 2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ դիվերսիաների առնչությամբ ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրվել սեպտեմբերի 30-ին` Մոսկվայի ժամանակով 22:00–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.