«Թաթոյան» հիմնադրամ․ GOOGLE MAP-ՈՒՄ ԵՎ GOOGLE EARTH-ՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՆՇՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին:
«Թաթոյան» հիմնադրամից News.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise. Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող` «Թաթոյան» հիմնադրամի պատրաստած լուսանկարներում:
«Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին:
Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
«Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է «Google» ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են:
Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ»,- նշում են հիմնադրամից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:11
Официальный представитель МИД России Мария Захарова назвала кощунственным то, что армянская сторона не задаётся вопросом об уничтожении памятников советским воинам (среди которых немало армян) в странах Европейского Союза. Это лишь часть её ответа на вопрос армянского журналиста и политолога Айка Халатяна об уничтожении Азербайджаном памятников воинам-арцахцам, павшим в боях в Великую Отечественную войну. Вопрос касался отсутствия реакции российской стороны на подобные факты. Вопрос совершенно справедливый.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.
-
2025-06-14 09:43
Представитель США в ООН выступил в защиту атак Израиля на Иран, заявив, что израильское правительство заявило Вашингтону, что бомбардировки были «необходимы для самообороны», передает Al Jazeera.