Последние новости

Լավրով․ Քննարկվում է ԼՂ-ում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորությունը

Քննարկվում է ԼՂ-ում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնագրերի իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, կարգավորման համար։ Քննարկվում են Բաքվի և Երևանի հարաբերությունները, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,-ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար և փոխշահավետ համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ «այդ թվում՝ տարածաշրջանային և ազգային անվտանգության ամրապնդման նպատակով»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ