«Վերին Լարսում» իրավիճակը կայունացել է․ Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար
«Վերին Լարսում» իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Մաքսային ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ անցակետի մուտքի մոտ իրավիճակը հանգիստ է։
Մեքենաների շարքն այսօր 2580 միավոր է, ինչը մոտ հազար միավորով պակաս է, քան, օրինակ, երեք օր առաջ։ Եվ մենք շարունակում ենք աշխատել սպասող մեքենաների թիվը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
Հարևան պետության տարածքում գտնվող անցակետում որոշակի դժվարություններ կան։ եթե այնտեղ աշխատանքներն ավելի արագ կատարվեին, ապա մեր կողմից, համապատասխանաբար, հերթն ավելի արագ կկրճատվեր։
Իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, տարածքի սանիտարական մաքրումը շարունակվում է։
Ինչպես նախկինում, զորակոչի տարիքից բոլոր դուրս եկածները ստուգվում են հավաքագրման կետում աշխատող օպերատիվ խմբի անդամների կողմից։ Մասնակի մոբիլիզացման ենթակա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին տրվում են ծանուցումներ և բացատրում Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքի նորմերը:
Բարձր զգոնության ռեժիմը պահպանվում է»,-ասել է Մենյայլոն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.