Последние новости

Մերկելը կոչ է արել ՌԴ մասնակցությամբ ստեղծել անվտանգության համաեվրոպական ճարտարապետություն

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ռուսաստանի մասնակցությամբ համաեվրոպական անվտանգության ճարտարապետության ձևավորման անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է Գոսլար քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է տեղական N-tv հեռուստաալիքը:

Քննադատելով Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիան՝ նախկին կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ եթե նույնիսկ դրա համար զսպվածություն պահանջվի, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը «Ռուսաստանի մասնակցությամբ եվրոպական անվտանգության միասնական ճարտարապետության վրա»։

Քաղաքական գործիչը համոզված է, որ քանի դեռ Եվրոպան նման համաձայնության չի եկել Ռուսաստանի հետ, ներկայիս առճակատումը չի ավարտվի։

Ինչ վերաբերում է բուն Գերմանիայի դիրքորոշմանը, ապա նրա կարծիքով` երկիրը ներկայում «դժգոհության պատճառ չունի»։ Նա հայտարարեց, որ հասարակ քաղաքացիների կյանքը վատացել է փետրվարի 24-ից հետո։ Բայց, միևնույն ժամանակ, բավարար կամք դրսևորելով` այս ճգնաժամը նույնպես կարելի է հաղթահարել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ