Պուտինը Կիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու սկսել բանակցությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի ռեժիմին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
«Սակայն ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի ու Խերսոնի մարզում կատարված ընտրությունը չի քննարկվի... ԴՀԺ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդիկ դառնում են մեր քաղաքացիները` ընդմիշտ»,- ասել է Պուտինը նոր տարածքները Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությանը:
Նշենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Ըստ Պուտինի` Ուկրաինայի հարցում Արևմուտքը «հանեց դիմակը» ՝ ցույց տալով իր իսկական դեմքը։ Նրա խոսքով` արևմուտքում ակնկալում էին, որ Ռուսաստանը կքանդվի 1990-ականներին, ու այդ է պատճառը, որ ՌԴ-ի գոյությունը դեռ հետապնդում է նրանց։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել, որպեսզի պահպանի նեոգաղութատիրական համակարգը, որը թույլ է տալիս թալանել աշխարհը և տուրք հավաքել մարդկությունից։
Արևմուտքն աշխարհում տոտալ ապասուվերենացման քաղաքականություն է վարում, այստեղից էլ՝ ավանդական արժեքների և երկրների ինքնիշխանության նկատմամբ ագրեսիան։ Պուտինը նշել է, որ Արևմուտքը ոչնչացնում է ամբողջ պետություններ, որոնք չեն համաձայնում զիջել իրենց ինքնիշխանությունը` հօգուտ իրեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: